Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը

Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը
11.04.2015 | 20:51

Իտալիայի Նեապոլ քաղաքի կենտրոնում է գտնվում Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցը, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ «Սան Գրեգորիո Արմենո»-ն, որտեղ պահվում են առաջին կաթողիկոսի մասունքները, այդ թվում՝ գանգը: Իտալիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր մասնակցեցին եկեղեցական արարողության, որը մատուցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեի կողմից: Եկեղեցական արարողության ավարտից հետո, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը եկեղեցու բակում հանդիսավորությամբ բացեց նույնությամբ վերականգնված Հին Ջուղայի խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այնուհետ կայացավ խաչքարի օծման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիստը, Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեն, դեսպաններ և այլ բարձրաստիճան հյուրեր՝ երկու երկրներից: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման աշխատանքները նախաձեռնելու և վերակառուցման գործում իր մեծ ներդրման համար, Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրեց եկեղեցական բարձրագույն՝ Անանիա Շիրակացի շքանշանով: Նեապոլի քաղաքապետը ՀՀ նախագահին պարգևատրեց Նեապոլ քաղաքի շքանշանով:

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ